Լուկաշենկոն խոստովանել է, որ պատրաստ չէ հրաժարվել հեռուստացույցից
Աշխարհ
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն խոստովանել է, որ հեռուստատեսությունը շարունակում է մնալ իր առօրյայի կարևոր մասը, և ինքը չի պատկերացնում օրն առանց հեռուստացույց դիտելու։ Նրա խոսքով՝ ամեն օր մի քանի անգամ միացնում է «Միր» միջպետական հեռուստառադիոընկերության ալիքը՝ հիմնականում նորություններին հետևելու համար։
Այս մասին Լուկաշենկոն հայտարարել է նոյեմբերի 24-ին՝ «Միր» հեռուստառադիոընկերության տնօրենների խորհրդի անդամների հետ հանդիպման ժամանակ։ Նա նշել է, որ օրվա ընթացքում մի քանի անգամ հեռակառավարման վահանակով միացնում է ալիքը՝ տեղեկանալու նախկին Խորհրդային Միության երկրների իրադարձություններին։
«Անկեղծ ասած՝ չի լինում մի օր, որ մի քանի անգամ չսեղմեմ կոճակը և չմիացնեմ գոնե նորությունները։ Հիմնականում հեռուստաալիք եմ դիտում»,- ասել է Բելառուսի նախագահը։
Լուկաշենկոյի խոսքով՝ իրեն հետաքրքրում է, թե ինչպես են ապրում այն երկրների ժողովուրդները, որոնց հետ Բելառուսը նախկինում Խորհրդային Միության կազմում ընդհանուր պետություն է կազմել։ Նա նշել է, որ ուրախ է «Միր» հեռուստաալիքի գոյության համար և պատրաստակամություն հայտնել աջակցել դրա հետագա զարգացմանը։
Բելառուսի ղեկավարը նաև գովեստով է խոսել հեռուստաընկերության աշխատանքի մասին՝ նշելով, որ դրա հաղորդումների մատուցման ոճը կարող է օրինակ ծառայել այլ լրատվամիջոցների համար։ Նրա գնահատմամբ՝ լրատվական նյութերում կարևոր են ճշգրտությունը, հավասարակշռվածությունը և նրբանկատությունը։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը