Թրամփն ու Ռյուտեն բանակցություններ կվարեն նոյեմբերի 25-ին
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նոյեմբերի 25-ին Ֆլորիդայի Փալմ Բիչ քաղաքում կհանդիպի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ։ Հանդիպումը նախատեսված է Սպիտակ տան ժամանակացույցով՝ տեղական ժամանակով ժամը 16։00-ին։ Այս մասին հայտնել է Սպիտակ տունը, իսկ հանդիպման մասին պաշտոնապես տեղեկացրել է նաև ՆԱՏՕ-ն։
Դաշինքի գլխավոր քարտուղարը նոյեմբերի 24-25-ը աշխատանքային այցով գտնվելու է ԱՄՆ-ում։ ՆԱՏՕ-ի հրապարակած հաղորդագրության համաձայն՝ Ռյուտենը Թրամփից բացի հանդիպումներ կունենա նաև ամերիկյան վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչների հետ։ Հանդիպումը փակ է լինելու մամուլի համար, և լրատվամիջոցների մասնակցությամբ առանձին միջոցառում նախատեսված չէ։
Հանդիպումը տեղի է ունենում այն ժամանակ, երբ Վաշինգտոնի և եվրոպական դաշնակիցների միջև շարունակվում են տարաձայնությունները Ուկրաինայի պատերազմի կարգավորման բանակցություններում Եվրոպայի մասնակցության, ՆԱՏՕ-ի անդամների պաշտպանական ծախսերի և Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տրամադրելու հարցերի շուրջ։
Թրամփի՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ վերջին հանդիպումներից հետո եվրոպական մի շարք առաջնորդներ ընդգծել են, որ Ուկրաինայի ապագային վերաբերող բանակցությունները չեն կարող ընթանալ առանց Եվրոպայի մասնակցության։ Նույն դիրքորոշումն է արտահայտել նաև Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը