Մեկ օրում Հորմուզի նեղուցում ականապատված չորս տանկեր է պայթեցվել
Աշխարհ
Իրանի զինված ուժերը հայտարարել են, որ Հորմուզի նեղուցում չորս նավթատար տանկեր է պայթյունների ենթարկվել՝ ծովային ականների հետ բախվելու հետևանքով։ Թեհրանի պնդմամբ՝ նավերը չեն ենթարկվել նախազգուշացումներին և փորձել են անցնել այն երթուղիներով, որոնք Իրանը համարում է արգելված։
Reuters-ի նոյեմբերի 12-ի հաղորդմամբ՝ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերը հայտնել են, որ երկու գերխոշոր տանկեր պայթյունների հետևանքով շարքից դուրս են եկել չորեքշաբթի օրը՝ նոյեմբերի 11-ին։ Իրանական պետական լրատվամիջոցները պնդել են, որ նավերը պայթել են ծովային ականների վրա։
Հինգշաբթի՝ նոյեմբերի 12-ին, Իրանի բանակը հայտնել է ևս երկու տանկերի ականների վրա պայթելու և հրդեհվելու մասին։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը