Նիկոլա Սարկոզին կրկին կանգնել է դատարանի առաջ
Աշխարհ
Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին կրկին դատական գործընթացի կենտրոնում է հայտնվել՝ կապված 2007 թվականի նախագահական ընտրարշավի ֆինանսավորման շուրջ Լիբիայի նախկին առաջնորդ Մուամար Քադաֆիի վարչակարգի հետ ենթադրյալ գաղտնի պայմանավորվածությունների հետ։ Փարիզի վերաքննիչ դատարանում քննվում է նրա բողոքը՝ առաջին ատյանի դատարանի կողմից հանցավոր դավադրության համար կայացված դատավճռի դեմ։
Սարկոզին 2025 թվականի սեպտեմբերի 25-ին դատապարտվել էր հինգ տարվա ազատազրկման։ Դատարանը նրան մեղավոր էր ճանաչել հանցավոր դավադրության մեջ՝ եզրակացնելով, որ նա թույլ է տվել իր մերձավոր շրջապատին կապեր հաստատել Քադաֆիի վարչակարգի ներկայացուցիչների հետ՝ 2007 թվականի ընտրարշավի համար հնարավոր ֆինանսավորում ստանալու նպատակով։
Միաժամանակ դատարանը բավարար ապացույցներ չէր գտել, որ Քադաֆին անձամբ պայմանավորվածություն է ձեռք բերել Սարկոզիի հետ կամ որ լիբիական գումարներն իրականում հասել են նրա նախընտրական հիմնադրամին։ Նախկին նախագահն արդարացվել էր կոռուպցիայի, ապօրինի նախընտրական ֆինանսավորման և պետական միջոցների յուրացման արդյունքում ստացված գումարները թաքցնելու մեղադրանքներով։
R


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը