Մերցը հայտարարել է, որ Եվրոպան պատրաստ է բանակցել Ռուսաստանի հետ
Աշխարհ
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցությունների՝ Ուկրաինայում արդար և երկարատև խաղաղության հասնելու նպատակով։
Մերցը նշել է, որ առաջիկա շաբաթներին կարող են վերսկսվել ազգային անվտանգության հարցերով խորհրդականների մակարդակով հանդիպումները։ Նրա խոսքով՝ հնարավոր տարբերակներից մեկը Աբու Դաբին է, որտեղ բանակցություններին կարող են մասնակցել Ուկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Միացյալ Նահանգների ներկայացուցիչները։
Գերմանիայի կառավարության ղեկավարը հույս է հայտնել, որ Մոսկվան կմիանա Միացյալ Նահանգների հետ համաձայնեցված քննարկումներին։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը