Լիբիան Ուկրաինայից բացատրություն է պահանջում․ Բենգազիի հարվածները որակվել են որպես պատերազմի հայտարարություն
Աշխարհ
Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիում գործող՝ միջազգային ճանաչում ունեցող կառավարությունը դատապարտել է Ուկրաինայի հարվածները Բենգազիի մերձակայքում ռուսական ռազմական նավերին և բեռնատար նավին՝ Կիևից պաշտոնական պարզաբանում պահանջելով։
Լիբիայի նախագահական խորհրդի անդամ Մուսա ալ-Քունին գործողությունը որակել է երկրի դեմ պատերազմի հայտարարությանը համարժեք քայլ և հայտարարել, որ Տրիպոլին իրավական ու դիվանագիտական միջոցներ կձեռնարկի։ Նա նաև կոչ է արել Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդին արտահերթ նիստ անցկացնել։
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ավելի վաղ հայտնել էր, որ Բենգազիի նավահանգստում խորտակվել է ռուսական «Մերկուրի» կորվետը, իսկ «Անգարա» բեռնատար նավը վնասվել է։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը