Չինաստանն ու Ուզբեկստանը խորացնում են միջուկային էներգետիկ համագործակցությունը
Տնտեսություն
Չինաստանն ու Ուզբեկստանը քննարկել են միջուկային էներգետիկայի ոլորտում երկարաժամկետ համագործակցության ընդլայնումը։
Չինաստան մեկնած ուզբեկական պատվիրակության կազմում էին էներգետիկայի նախարար Շերզոդ Խոջաևը և «Ուզատոմ» գործակալության տնօրեն Ազիմ Ահմեդխաջաևը։ Նրանք հանդիպել են Չինաստանի ազգային էներգետիկ վարչության ղեկավար Վան Հունչժիի և Չինաստանի ատոմային էներգիայի մարմնի նախագահ Շան Չժոնդեի հետ։
Քննարկումների առանցքում են եղել առաջադեմ տեխնոլոգիաների կիրառումը, ատոմակայանների անվտանգ և արդյունավետ շահագործումը, միջուկային ու ճառագայթային անվտանգության հարցերը, ինչպես նաև մասնագետների պատրաստումն ու տեխնիկական փորձի փոխանակումը։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը