Կրեմլը բացահայտել է Աբու Դաբիի բանակցությունների շուրջ նոր տարաձայնությունները
Աշխարհ
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ եվրոպական երկրները պնդում են ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններն անցկացնել քառակողմ ձևաչափով։ Նրա խոսքով՝ Մոսկվան անհրաժեշտ է համարում Աբու Դաբիում բանակցությունների շարունակությունը, սակայն առայժմ լրացուցիչ օգուտ չի տեսնում եվրոպական կողմի մասնակցությունից։
Պեսկովը նաև հայտնել է, որ բանակցությունների հաջորդ փուլի ժամկետները դեռ չեն որոշվել։ Կրեմլի ներկայացուցիչը հերքել է տեղեկությունները, թե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Շենժենում կայացած հանդիպման ընթացքում Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին և Չինաստանի նախագահ Սի Ծինփինին կարգավորման առաջարկներ պարունակող փաստաթղթեր է փոխանցել։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը