Մոսկվան մեղադրում է Էստոնիային՝ Ուկրաինային օդային տարածք տրամադրելու համար
Աշխարհ
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը մեղադրել է Էստոնիային, թե Տալլինը լռելյայն թույլ է տալիս Ուկրաինային իր օդային տարածքով անօդաչու թռչող սարքեր ուղարկել Ռուսաստանի տարածքում գտնվող թիրախների ուղղությամբ։
Մոսկվան նաև պնդել է, որ նման քայլը կարող է հանգեցնել բաց պատերազմի։ Էստոնիայի արտաքին գործերի նախարար Մարգուս Ցահքնան մեղադրանքներն անվանել է անհիմն և հայտարարել, որ երկիրը երբեք թույլ չի տվել ու չի թույլատրի իր տարածքն ու օդային տարածքն օգտագործել Ռուսաստանի դեմ հարվածների համար։
Էստոնիայի պաշտպանության նախարար Մարտին Հերեմը նշել է, որ անօդաչուների մեծ մասը շարժվել է Ռուսաստանի օդային տարածքով, իսկ որոշ սարքեր միայն կարճ ժամանակով են հատել Էստոնիայի սահմանը։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը