Եվրամիությունը խստացնում է ռուսաստանցիներին զբոսաշրջային վիզաների տրամադրումը
Հասարակություն
Եվրահանձնաժողովն առաջարկել է խստացնել Ռուսաստանի քաղաքացիներին զբոսաշրջային վիզաների տրամադրման պայմանները՝ Եվրամիության անվտանգության սպառնալիքների հիմնավորմամբ։
Նոր ուղեցույցով անդամ երկրներին առաջարկվում է չճանաչել ռուսական ոչ կենսաչափական անձնագրերը, սահմանային անցակետերում իրականացնել ավելի խիստ ստուգումներ, հարցազրույցներ և մատնահետքերի համակարգված ստուգում։ Յուրաքանչյուր դիմում պետք է գնահատվի անհատապես՝ անկախ այն բանից, թե դիմողը որտեղից է մեկնում Շենգենյան գոտի։
Առանձին նախաձեռնությամբ առաջարկվում է մուտքի արգելք սահմանել Ուկրաինայի դեմ պատերազմին մասնակցած Ռուսաստանի գործող և նախկին զինծառայողների համար։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը