ԵՄ-ն դեկտեմբերի 1-ից հիբրիդային ավտոմեքենաների ներմուծման քվոտաներ է սահմանում
Աշխարհ
Եվրամիությունը դեկտեմբերի 1-ից ժամանակավոր քվոտաներ է սահմանում երրորդ երկրներից նոր հիբրիդային մարդատար ավտոմեքենաների ներմուծման համար։ Որոշումն ընդունվել է եվրոպական ավտոարտադրողների շահերը պաշտպանելու և արտաքին շուկաներից մեքենաների աճող ներհոսքը սահմանափակելու նպատակով։
Նոր կանոնակարգը հրապարակվել է ԵՄ պաշտոնական տեղեկագրում և ուժի մեջ է մտնելու 2026 թվականի դեկտեմբերի 1-ից։
Եվրահանձնաժողովի հաստատած պաշտպանական միջոցառումները կգործեն առավելագույնը 200 օր՝ մինչև 2027 թվականի հունիսի 18-ը։
Քվոտաները կսահմանվեն ըստ ավտոմեքենաների ծագման երկրի, իսկ յուրաքանչյուր եռամսյակի համար նախատեսված ծավալների սպառման դեպքում տվյալ երկրից լրացուցիչ մեքենաների ներմուծումը կարգավորման շրջանակում այլևս չի թույլատրվի։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը