Բրյուսելը նոր պայման է առաջադրում Դամասկոսին․ Մոսկվան արձագանքել է
Աշխարհ
Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը ցանկանում է, որ Սիրիան հրաժարվի Աբխազիայի, Հարավային Օսիայի, ինչպես նաև ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների ճանաչումից՝ Բրյուսելի հետ հարաբերությունների խորացման շրջանակում։ Այս հարցը քննարկվել է Սիրիայի նախագահ Ահմեդ ալ Շարաայի և արտաքին գործերի նախարար Ասաադ ալ Շեյբանիի հետ հանդիպումների ընթացքում։
Բրյուսելը մտադիր է այն ներառել Դամասկոսի հետ համագործակցության նոր համաձայնագրի բանակցային օրակարգում։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հեգնանքով արձագանքել է նախաձեռնությանը՝ հարցնելով, թե երբ է Սիրիան դարձել Եվրամիության անդամ։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը