Թեհրանը չի զիջում․ հարստացված ուրանը կմնա Իրանի տարածքում
Քաղաքական
Իրանը մտադիր չէ հարստացված ուրանը դուրս բերել երկրի տարածքից։ Այս մասին հայտարարել է Կահիրեում Իրանի շահերի ներկայացուցչության ղեկավար Մոջթաբա Ֆերդոուսիպուրը։ Դիվանագետի խոսքով՝ միջուկային նյութերը կմնան Իրանի իշխանությունների տնօրինության և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության վերահսկողության ներքո։
Թեհրանը լրջորեն ուսումնասիրում է Կատարի և Պակիստանի նախաձեռնությունը, որը նախատեսում է Իրանում ուրանի հարստացման մակարդակի սահմանափակում մինչև 3,67 տոկոս՝ պատժամիջոցների մեղմացման և սառեցված ակտիվների մի մասի ապաշրջափակման դիմաց։
Իրանական կողմը պահանջում է նաև պատժամիջոցների ամբողջական վերացում և երաշխիքներ, որ Միացյալ Նահանգները կրկին միակողմանիորեն դուրս չեն գա համաձայնագրից, ինչպես 2018 թվականին։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը