Եվրոպայի անվտանգության նոր համակարգ․ Politico-ն ներկայացրել է հինգ սցենար
Աշխարհ
Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանը ձգտում են վերանայել Եվրոպայի անվտանգության համակարգը՝ ուկրաինական հակամարտության կարգավորման շրջանակում։
Politico-ն, ուսումնասիրելով եվրոպացի 12 գործող և նախկին պաշտոնյաների, դիվանագետների ու փորձագետների տեսակետները, առանձնացրել է հինգ հնարավոր սցենար։ Դրանք են՝ Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության դերի ընդլայնումը, Ռուսաստան–Հյուսիսատլանտյան դաշինք խորհրդի վերականգնումը, համաեվրոպական անվտանգության նոր պայմանագրի կնքումը, Եվրոպական միության և Ռուսաստանի հարաբերությունների նոր ձևաչափի ստեղծումը և ներկայիս համակարգի պահպանումը։
Պարբերականի զրուցակիցներն ընդգծում են, որ առանց եվրոպական երկրների մասնակցության և Ուկրաինայում ռազմական գործողությունների ավարտի նոր համաձայնությունների հասնելը դժվար կլինի։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը