Ամերիկայի երկրներում տարեսկզբից ի վեր կարմրուկի ավելի քան 58 700 դեպք է գրանցվել
Աշխարհ
Ամերիկյան մայրցամաքի երկրներում 2026 թվականի սկզբից ի վեր արձանագրվել է կարմրուկի ավելի քան 58 հազար հաստատված դեպք։ Համաամերիկյան առողջապահական կազմակերպության (ՊԱՀԿ) նոյեմբերի 17-ի տվյալներով՝ մինչև նոյեմբերի 13-ը տարածաշրջանում հաստատվել է 58 213 դեպք։ Սա նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 12 806 դեպքի համեմատ զգալի աճ է։
Կազմակերպությունը կոչ է արել տարածաշրջանի պետություններին ուժեղացնել պատվաստումների իրականացումը, հիվանդության հայտնաբերման համակարգերն ու վարակի տարածման դեմ պայքարի միջոցառումները։
ՊԱՀԿ-ի տվյալներով՝ հիվանդության տարածումը հատկապես մտահոգիչ է Գվատեմալայում, Մեքսիկայում և Միացյալ Նահանգներում։ Այս երեք երկրները կորցրել են կարմրուկի վերացման կարգավիճակը, քանի որ նույն վիրուսային շտամը նրանց տարածքում շարունակաբար շրջանառվել է առնվազն 12 ամիս։
Միևնույն ժամանակ Կանադան կարողացել է ընդհատել այն վարակի փոխանցման շղթան, որի պատճառով կորցրել էր կարմրուկի վերացման կարգավիճակը, և այժմ աշխատում է այն վերականգնելու ուղղությամբ։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը