Թուրքիայում միջքաղաքային ավտոբուս է շրջվել․ տուժածների թիվը հասել է 22-ի
Աշխարհ
Թուրքիայի Աքսարայ նահանգում միջքաղաքային ուղևորատար ավտոբուսի շրջվելու հետևանքով տուժել է առնվազն 22 մարդ։ Վիրավորներից մեկի վիճակը գնահատվում է ծանր։ Ճանապարհատրանսպորտային պատահարը տեղի է ունեցել նոյեմբերի 24-ին՝ Աքսարայ-Նևշեհիր ավտոճանապարհի Ալայհան հատվածում։
Նախնական տեղեկություններով՝ Անկարայից Գազիանթեփ ուղևորվող ավտոբուսի վարորդը կորցրել է մեքենայի կառավարումը, ինչի հետևանքով ավտոբուսը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել։
Դեպքի վայր են ժամանել ոստիկանության, ժանդարմերիայի, շտապօգնության և Արտակարգ իրավիճակների վարչության (AFAD) աշխատակիցները։ Տուժածները տեղափոխվել են մոտակա հիվանդանոցներ՝ բուժօգնություն ստանալու համար։
Սկզբնական հաղորդագրություններում նշվում էր 19 վիրավորի մասին, սակայն Թուրքիայի պետական «Անադոլու» գործակալության հետագա տեղեկացմամբ՝ նրանց թիվը հասել է 22-ի։ Վիրավորներից մեկի կյանքին վտանգ է սպառնում։
Վթարի պատճառների վերաբերյալ հետաքննություն է սկսվել։ Իրավապահները պարզում են՝ արդյոք պատահարը պայմանավորված է եղել վարորդի սխալով, ճանապարհային պայմաններով կամ տեխնիկական անսարքությամբ։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը