Հարցումը ցույց է տվել, թե նախագահի որ թեկնածուն է ստացել Ֆրանսիայի ժողովրդի ամենամեծ աջակցությունը
Աշխարհ
Ֆրանսիայում 2027 թվականի նախագահական ընտրություններին ընդառաջ անցկացված հասարակական կարծիքի հարցումները ցույց են տալիս, որ առաջին փուլի քվեարկության մտադրությունների ցուցանիշով առաջատարը ծայրահեղ աջ «Ազգային միավորում» կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենն է։ Նոյեմբերին հրապարակված հարցումների համադրությամբ՝ նրա աջակցությունը կազմում է մոտ 34 տոկոս։
YouGov-ի՝ HuffPost-ի պատվերով անցկացված հարցումն իրականացվել է նոյեմբերի 12-17-ը՝ Ֆրանսիայի 1030 չափահաս բնակիչների շրջանում։ Առաջին փուլի որոշված ընտրողների շրջանում Լը Պենը ստացել է 34 տոկոս աջակցություն՝ զգալիորեն առաջ անցնելով մրցակիցներից։ Երկրորդ տեղում է «Անհնազանդ Ֆրանսիա» շարժման առաջնորդ Ժան-Լյուկ Մելանշոնը՝ 19 տոկոսով։
Հարցման արդյունքներով՝ հաջորդ տեղերում են «Հորիզոններ» կուսակցության ներկայացուցիչ, նախկին վարչապետ Էդուար Ֆիլիպը և «Հանրային հրապարակ» շարժման ներկայացուցիչ Ռաֆայել Գլյուքսմանը։ Նրանց աջակցությունը կազմել է համապատասխանաբար 16 և 10 տոկոս՝ ըստ YouGov-ի հրապարակած հիմնական սցենարի։
Ընդհանուր հարցումների համադրությունն էլ հաստատում է Լը Պենի առաջատար դիրքը։ Նոյեմբերի 19-ի դրությամբ հրապարակված 72 հարցումների տվյալների հիման վրա հաշվարկված միջին ցուցանիշով նա ստացել է 33,7 տոկոս, Մելանշոնը՝ 17,7 տոկոս, իսկ Ֆիլիպը՝ 12,8 տոկոս։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը