Ֆրանսիայի բյուջեն․ Փարիզը կանխատեսում է 5 տոկոս պակասուրդ, Բրյուսելը՝ 5,4
Տնտեսություն
Եվրահանձնաժողովն ու Ֆրանսիայի կառավարությունը տարբեր գնահատականներ են տվել հաջորդ տարվա բյուջեի պակասուրդին։ Փարիզի ներկայացրած նախագծով՝ 2027-ին այն պետք է նվազի մինչև համախառն ներքին արդյունքի 5 տոկոսը։ Հանձնաժողովի աշնանային կանխատեսմամբ՝ պակասուրդը կկազմի 5,4 տոկոս։
Տարբերվում են նաև պետական պարտքի հաշվարկները։ Ֆրանսիայի կառավարությունը սպասում է, որ 2027-ի վերջին պարտքը կկազմի ՀՆԱ-ի 121,7 տոկոսը։ Բրյուսելի կանխատեսմամբ՝ այն կհասնի 122,1 տոկոսի։
Ինչպես գրում է «Լը Մոնդը», նախագիծն ընդունելու համար խորհրդարանական մեծամասնություն դեռ չի ձևավորվել։ Ֆրանսիայի ֆինանսների նախարար Ռոլան Լեսկյուրը, սակայն, Եվրահանձնաժողովին վստահեցրել է, որ բյուջեն հնարավոր կլինի ընդունել։ Բրյուսելի հաջորդ գնահատականը սպասվում է 2027-ի գարնանը։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը