Ով է ուղեկցելու Փաշինյանին
Հայկական Մամուլ
«Հրապարակ» օրաթերթի տեղեկություններով, Ռուսաստանում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանին փոխարինել է փորձառու դիվանագետ Սամվել Մկրտչյանը, որի ագրեմնը հաստատվել է Ռուսաստանի կողմից, և օրեր առաջ նա ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՌԴ-ում ՀՀ դեսպան։ Մկրտչյանը նախկինում աշխատել է եվրոպական երկրներում, 2004-10 թթ․ եղել է ՆԱՏՕ-ում ՀՀ պաշտոնական ներկայացուցիչ։
Նույն աղբյուրի համաձայն, դեկտեմբերին Նիկոլ Փաշինյանը երեք այց ունի Ռուսաստան, սակայն նախկին դեսպանը հետ է կանչվել, իսկ նոր դեսպանի հավատարմագիրը դեռ չի ընդունվել, ինչը կարող է ամիսներ տևել։ «Հրապարակ»-ը գրում է, որ այս այցելությունների ընթացքում ՀՀ դեսպանը չի ուղեկցելու Նիկոլ Փաշինյանին։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը