Իրանի խորհրդարանում նախազգուշացրել են, որ նոր պատերազմը աշխարհին կստիպի հրաժեշտ տալ նավթին
Աշխարհ
Իրանի խորհրդարանի Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի արտաքին հարաբերությունների կոմիտեի ղեկավար Աբբաս Գոլրուն նախազգուշացրել է, որ Իրանի դեմ նոր ռազմական գործողությունների վերսկսումը կարող է ծանր հետևանքներ ունենալ համաշխարհային տնտեսության և էներգետիկ շուկայի համար։ Նրա խոսքով՝ հաջորդ պատերազմը չի կրկնի նախորդ հակամարտությունների սցենարը, իսկ դրա հետևանքները կարող են տարածվել ամբողջ տարածաշրջանի վրա։
Նոյեմբերի 24-ին Mehr լրատվական գործակալությանը տված հարցազրույցում Գոլրուն հայտարարել է, որ Իրանի ռազմական և պաշտպանական հնարավորությունները զգալիորեն զարգացել են։ Նրա խոսքով՝ երկրի զինված ուժերը դասեր են քաղել նախորդ պատերազմներից և պատրաստվել հնարավոր նոր ռազմական գործողություններին։
Պատգամավորը նշել է, որ Իրանը կատարելագործել է հակաօդային պաշտպանության համակարգերը, հրթիռային կարողությունները, ռազմածովային ուժերն ու ցամաքային զորքերի պատրաստվածությունը։ Նա նաև հայտնել է, որ խորհրդարանական հանձնաժողովին ներկայացվել են ռազմական և անվտանգության ոլորտների պատասխանատուների զեկույցները, որոնցում գնահատվել են Միացյալ Նահանգների, Իսրայելի և տարածաշրջանի այլ դերակատարների գործողությունները։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը