Լիտվայի ԱԳ նախարարը հայտնել է, որ Մոլդովան կարող է առաջընթաց գրանցել ԵՄ անդամակցության շուրջ բանակցություններում
Աշխարհ
Մոլդովան կարող է էական առաջընթաց գրանցել Եվրամիությանն անդամակցելու բանակցություններում 2027 թվականի առաջին կեսին, երբ Լիտվան ստանձնի ԵՄ խորհրդի նախագահությունը։ Այս մասին հայտարարել է Լիտվայի արտաքին գործերի նախարար Կեստուտիս Բուդրիսը՝ Միջազգային հարաբերությունների բրիտանական թագավորական ինստիտուտին (RUSI) տված հարցազրույցում։
Նրա խոսքով՝ Վիլնյուսը մտադիր է իր նախագահության վեցամսյա ժամանակահատվածն օգտագործել՝ ԵՄ ընդլայնմանն ուղղված քաղաքական աջակցությունը թեկնածու երկրների համար գործնական արդյունքների վերածելու նպատակով։ Լիտվայի առաջնահերթություններից է լինելու Մոլդովայի և Ուկրաինայի անդամակցության բանակցությունների առաջմղումը։
Բուդրիսի խոսքով՝ Լիտվան նպատակ ունի մինչև 2026 թվականի վերջ բացել Մոլդովայի և Ուկրաինայի հետ բանակցությունների բոլոր մնացած կլաստերները։ Դրանից հետո՝ 2027 թվականի առաջին կեսին, հնարավոր կլինի ժամանակավորապես փակել բանակցային առանձին գլուխներ՝ արձանագրելով երկու երկրների եվրոպական ինտեգրման նոր փուլը։
Նախարարը նշել է, որ ԵՄ խորհրդի նախագահությունը ինքնուրույն չի որոշում նոր անդամների ընդունման հարցը, սակայն կարող է նպաստել անդամ պետությունների միջև համաձայնությունների ձեռքբերմանը, փոխզիջումների ձևավորմանը և բանակցությունների արագացմանը։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը