Թրամփը չի բացառում Nvidia-ի ղեկավար Ջենսեն Հուանգին ներում շնորհելը
Հասարակություն
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի բացառում Nvidia-ի գլխավոր տնօրեն Ջենսեն Հուանգին ներում շնորհելու հնարավորությունը։ «Նյու Յորք փոստին» տված հարցազրույցում նա միաժամանակ ասել է, որ իր կարծիքով՝ նման անհրաժեշտություն չի առաջանա։
Հարցը հնչել է Կոնգրեսում Հուանգի սպասվող լսումներից առաջ։ Սենատի բանկային հանձնաժողովում քննարկվելու է արտահանման վերահսկողությունը։ Թրամփն ասել է, որ ցանկանում է լսել Հուանգի ճշմարտացի պատասխանները և հիմք չի տեսնում, որ վերջինս օգտվի իր դեմ ցուցմունք չտալու իրավունքից։
Նոյեմբերի 23-ին Nvidia-ի տնօրենների խորհուրդը Հուանգին վերականգնել էր գլխավոր տնօրենի պաշտոնում։ Ընկերության համահիմնադիրը վերադարձել էր նաև նախագահի պաշտոնին և տնօրենների խորհրդի կազմ։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը