Հութիները սպառնացել են հարվածել Սաուդյան Արաբիայի նավահանգիստներին
Աշխարհ
Եմենի հութիները նոյեմբերի 25-ին հայտարարել են, որ եթե Սաուդյան Արաբիան հարվածի եմենական Հոդեյդա նավահանգստին, իրենք պատասխան կհասցնեն Ջիդդային և Կարմիր ծովի ափին գտնվող սաուդյան մյուս նավահանգիստներին։ Խմբավորումը ծովային փոխադրողներին կոչ է արել հեռացնել նավերը։
Հայտարարությունից հետո Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան հայտնել է Հոդեյդայում հութիների ռազմական օբյեկտներին հասցրած հարվածների մասին։ Նախորդ օրը, սաուդյան իշխանությունների տվյալներով, հութիների անօդաչուն հարվածել էր Էր Ռիադի ամենաբարձր աշտարակին։ Վիրավորվել էր առնվազն 11 մարդ։
Հոդեյդայով են սննդամթերք ու առաջին անհրաժեշտության ապրանքներ հասնում հութիների վերահսկած հյուսիսային Եմեն։ Նավահանգստի անխափան աշխատանքից է կախված նաև միլիոնավոր մարդկանց համար նախատեսված մարդասիրական օգնության մատակարարումը։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը