Կիևի և Օդեսայի մարզերում երեք մարդ է զոհվել, այդ թվում՝ 17-ամյա պատանի
Հասարակություն
Նոյեմբերի 25-ի գիշերը Կիևի մարզի Բիլա Ցերկվայի շրջանում ռուսական հարվածի հետևանքով տղամարդ է զոհվել։ Մարզային վարչակազմի ղեկավար Տիմուր Տկաչենկոյի խոսքով՝ կայանատեղիում հրդեհ է բռնկվել, վնասվել են երկու բեռնատար և առևտրային շինություն։ Փրկարարները մարել են կրակը։
Նախորդ երեկոյան Օդեսայի մարզում ռուսական հարվածներից զոհվել են 41-ամյա տղամարդ և 17-ամյա պատանի։ Մարզային վարչակազմի ղեկավար Օլեգ Կիպերը հայտնել է նաև երեք վիրավորի մասին, որոնցից մեկը 12 տարեկան է։ Վնասվել են առանձնատուն, արտադրական շենք և ավտոմեքենաներ։
Առանձին հարված է գրանցվել նաև մայրաքաղաքում։ Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոյի փոխանցմամբ՝ անօդաչուի բեկորներից հրդեհվել են 16-հարկանի բնակելի շենքի ստորին երկու հարկերը։ Երկու բնակիչ տեղում բուժօգնություն է ստացել։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը