Հուանգը Nvidia-ի ղեկավարի պաշտոնին վերադառնալուց հետո ներողություն է խնդրել աշխատակիցներից
Աշխարհ
Ամերիկյան Nvidia տեխնոլոգիական ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն Ջենսեն Հուանգը պաշտոնին վերադառնալուց մեկ օր անց՝ նոյեմբերի 24-ին, հանդիպել է աշխատակիցների հետ և ներողություն խնդրել վերջին շրջանում ընկերության շուրջ ստեղծված իրավիճակի համար։ Մոտ մեկ ժամ տևած փակ հանդիպման ընթացքում նա խոստովանել է, որ թույլ է տվել լուրջ սխալներ և խախտել ընկերության վարքականոնը։
Հուանգը, մասնավորապես, ընդունել է, որ արտամուսնական հարաբերությունների պատճառով վնասել է ընտանիքին, ինչպես նաև հիասթափեցրել աշխատակիցներին։ Նա նշել է, որ ներկայումս հոգեթերապիայի է հաճախում և փորձում է հաղթահարել ստեղծված իրավիճակի հետևանքները։
«Ես ձեզ բոլորիդ հիասթափեցրել եմ։ Ցավում եմ դրա համար։ Կաշխատեմ ավելի լավը լինել՝ ինձ տրված երկրորդ հնարավորության դեպքում»,– հանդիպման ընթացքում հայտարարել է Nvidia-ի ղեկավարը։
Հուանգը նաև անդրադարձել է իր կառավարման կոշտ ոճին՝ ընդունելով, որ երբեմն չափազանց մեծ ճնշում է գործադրել աշխատակիցների վրա։ Նրա խոսքով՝ աշխատանքի նկատմամբ բարձր պահանջները չպետք է հանգեցնեն թիմի անդամների ինքնուրույնության սահմանափակմանը։ Նա խոստացել է փոխել իր մոտեցումը և ավելի ուշադիր լինել աշխատակիցների նկատմամբ։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը