Իրանը հայտնում է Հորմուզի մոտ ականի պայթյունի մասին․ նավթն էժանացել է
Աշխարհ
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ նոյեմբերի 24-ին Հորմուզի նեղուցի մոտ բեռնարկղային նավը բախվել է ծովային ականի և կանգ առել։ Իրանական կողմի պնդմամբ՝ նավը մինչ այդ չէր արձագանքել նախազգուշացումներին։
Նոյեմբերի 25-ի առավոտյան նավթը կորցրել է նախորդ օրվա գնաճի մի մասը։ Երևանի ժամանակով 08։10-ին Brent տեսակի նավթի մեկ բարելի գինը նվազել էր 1,5 տոկոսով՝ հասնելով 90,05 դոլարի։ Ամերիկյան WTI-ն էժանացել էր 1,7 տոկոսով՝ մինչև 80,70 դոլար։
Ինչո՞վ էր պայմանավորված անկումը։ «Ռոյթերսի» զրուցակից վերլուծաբանի գնահատմամբ՝ ներդրողների որոշումների վրա ավելի մեծ ազդեցություն է ունեցել այն ակնկալիքը, որ 2027-ին շուկայում նավթի առաջարկը կարող է գերազանցել պահանջարկը։ Նախորդ օրը երկու տեսակն էլ թանկացել էին ավելի քան 2 տոկոսով։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը