ԱՄՆ-ը հետաձգել է Մոսկվային առաջարկած գործարքները՝ ըստ «Ֆայնենշլ թայմսի»
Աշխարհ
Դոնալդ Թրամփի վարչակազմը հետաձգել է համատեղ տնտեսական ծրագրերը, որոնցով փորձում էր Ռուսաստանին շահագրգռել ավարտելու պատերազմն Ուկրաինայում։ Նոյեմբերի 25-ին այս մասին հայտնել է «Ֆայնենշլ թայմսը»՝ հղում անելով քննարկումներին ծանոթ հինգ պաշտոնյայի։
Ըստ թերթի՝ ԱՄՆ նախագահի բանագնացներ Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները եվրոպացի պաշտոնյաներին ասել են, որ գործարար առաջարկներն այլևս բանակցությունների առանցքը չեն։ Քննարկված տարբերակների թվում էին ամերիկյան ներդրումները ռուսական նավթային նախագծերում և տիտանի արտադրության մեջ։
Թերթի աղբյուրների խոսքով՝ Մոսկվայի սկզբնական հետաքրքրությունը մարել է։ Ռուսական կողմը շարունակում է Կիևից պահանջել տարածքային զիջումներ, որոնք Ուկրաինան անընդունելի է համարում։ Սպիտակ տունն անմիջապես չի պատասխանել «Ռոյթերսի» հարցմանը։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը