Բենգազիի հարվածից օրեր անց Անկարան ընդունել է Խալիֆա Հաֆթարին
Աշխարհ
Լիբիայի արևելքում գործող զինված ուժերի հրամանատար Խալիֆա Հաֆթարը նոյեմբերի 24-ին ժամանել է Անկարա։ Սա նրա առաջին հայտնի այցն է Թուրքիա։ Օդանավակայանում նրան դիմավորել է Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Սելչուք Բայրաքթարօղլուն։
Հաֆթարին ուղեկցել են որդիները՝ Խալեդը և Բելքասիմը։ Այցից երկու օր առաջ Ուկրաինան հարվածել էր Բենգազիի նավահանգստում գտնվող ռուսական ռազմանավին։ Լիբիայի արևելքի այդ խոշոր նավահանգիստը Հաֆթարի ուժերի վերահսկողության տակ է։
Դեռևս 2019–2020 թվականներին Անկարան ռազմական աջակցություն էր ցուցաբերում Տրիպոլիի կառավարությանը, երբ Հաֆթարի ուժերը փորձում էին գրավել մայրաքաղաքը։ 2020 թվականի հրադադարից հետո Թուրքիան կապեր է հաստատել նաև Լիբիայի արևելյան իշխանությունների հետ՝ պահպանելով հարաբերությունները Տրիպոլիի հետ։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը