Թրամփն ընդգծել է, որ ուկրաինական հակամարտության կարգավորման համար ժամկետներ չկան
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը դադարեցնելու համար որևէ վերջնաժամկետ չի սահմանել։ Նրա խոսքով՝ ցանկանում է հնարավորինս արագ հասնել հակամարտության ավարտին, սակայն համաձայնության հասնելը կախված է երկու կողմերի պատրաստակամությունից։
Այս մասին Թրամփը հայտարարել է The New York Post-ին տված հարցազրույցում՝ պատասխանելով Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու այն հայտարարության վերաբերյալ հարցին, թե ամերիկացի բանագնացներ Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները ցանկանում են մինչև 2027 թվականի հունվարը համաձայնության հասնել։
«Ես որևէ ժամանակացույցով սահմանափակված չեմ։ Պարզապես ուզում եմ տեսնել, որ այն ավարտվի։ Ուրախ կլինեի, եթե դա տեղի ունենար նույնիսկ այսօր, բայց տանգո պարելու համար երկու կողմ է պետք»,– հայտարարել է Թրամփը։
ԱՄՆ նախագահը նաև արձագանքել է Զելենսկու հայտարարությանը՝ հարցնելով, թե ով է նման ժամկետ սահմանել և ինչ է իրենից պահանջվում։ Թրամփի խոսքով՝ հակամարտությունը երկարաձգվում է, քանի որ դրա կարգավորման համար անհրաժեշտ է երկու կողմերի համաձայնությունը։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը