Փհենյանը շվեյցարացի դիվանագետին 48 ժամ է տվել երկիրը լքելու համար
Քաղաքական
Հյուսիսային Կորեայի արտաքին գործերի նախարարությունը նոյեմբերի 25-ին կանչել է Շվեյցարիայի դիվանագիտական գրասենյակի ղեկավար Սիլվեն Աստիեին և նրան 48 ժամ տվել երկիրը լքելու համար։ Փհենյանը պահանջել է նաև փակել գրասենյակը, որը վերաբացվել էր ընդամենը մեկ ամիս առաջ։
Վեճի պատճառը «Սոնդովոն» միջազգային մանկական ճամբարի նկատմամբ շվեյցարական պատժամիջոցներն են։ Ճամբարը ներառվել է ցուցակում՝ Ռուսաստանի վերահսկողության տակ գտնվող ուկրաինական տարածքներից երեխաների տեղափոխմանը ենթադրյալ մասնակցության համար։ Փհենյանը պատժամիջոցները որակել է թշնամական քայլ։
Բեռնը նախօրեին պարզաբանել էր, թե ինչու է վերաբացել գրասենյակը։ Շվեյցարիայի արտաքին գործերի գերատեսչության խոսքով՝ նպատակը երկխոսության ուղի պահպանելն էր նաև այն երկրների հետ, որոնց հետ Շվեյցարիան տարաձայնություններ ունի։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը