OpenAI-ը և Anthropic-ն ԱԲ-ի նոր մոդելները թողարկելու մտավախություն ունեն՝ անվտանգության սպառնալիքների պատճառով
Աշխարհ
OpenAI-ի ներկայացուցիչը Axios-ին հայտնել է, որ ընկերությունն արդեն ներդրել է անվտանգության նոր պահանջներ, որոնք կարող են դանդաղեցնել մոդելների թողարկման գործընթացը։
OpenAI-ն նոյեմբերի 18-ին հրապարակած անվտանգության ռազմավարության մեջ հաստատել է, որ անհրաժեշտության դեպքում կարող է դադարեցնել ներքին ուսուցումը կամ հետաձգել մոդելների թողարկումը, մինչև անվտանգության չափանիշները բավարարվեն։
OpenAI
Anthropic-ի ներկայացուցիչն իր հերթին ընդգծել է, որ մոդելը միայն ներքին օգտագործման համար պահելը դեռ չի նշանակում, որ այն անվտանգ է։ Ընկերությունը պատրաստ է հետաձգել կամ ընդհանրապես չթողարկել որոշ համակարգեր, եթե անվտանգության ռիսկերը բավարար չափով վերահսկելի չեն։
Միաժամանակ Axios-ի աղբյուրները հայտնել են, որ երկու ընկերությունների ներսում կան նաև տարաձայնություններ․ մի մասնագետներ կարծում են, որ խնդիրները հնարավոր է լուծել տեխնիկական միջոցներով, մյուսները կասկածում են՝ արդյոք մարդկային վերահսկողությունը կհասցնի զարգանալ արհեստական բանականության հնարավորություններին համընթաց։
Այս իրավիճակը կարող է փոխել ամբողջ տեխնոլոգիական արդյունաբերության զարգացման տեմպը։ Եթե առաջատար ընկերությունները որոշեն սահմանափակել ամենահզոր մոդելների հանրային հասանելիությունը, ապա ապագա ԱԲ համակարգերը կարող են հասանելի լինել միայն ընտրված կազմակերպություններին՝ գիտական հետազոտությունների, կիբեռանվտանգության և բիզնեսի համար։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը