Թրամփը հայտարարել է, որ Իրանն ի վիճակի չէ զանգվածային հրթիռային հարվածներ հասցնել
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի ռազմական ներուժը զգալիորեն թուլացել է ամերիկյան և իսրայելական հարվածների հետևանքով, և Թեհրանի հնարավորությունները զանգվածային ռազմական գործողություններ իրականացնելու հարցում էապես սահմանափակվել են։
Նոյեմբերի 24-ին The New York Post-ին տված հարցազրույցում Թրամփը պնդել է, որ Իրանի ռազմածովային ուժերը, ռազմաօդային ուժերը, պաշտպանական համակարգերն ու երկրի ղեկավարության ռազմական հնարավորությունները ծանր վնասներ են կրել։ Նա հայտարարել է, որ Միացյալ Նահանգները կարող է ավարտել ռազմական գործողությունները, երբ անհրաժեշտ համարի։
Ամերիկյան նախագահի գնահատմամբ՝ Իրանի ռազմական ենթակառուցվածքներին հասցված հարվածները զգալիորեն նվազեցրել են Թեհրանի՝ երկարատև հակամարտություն վարելու հնարավորությունները։ Թրամփը նաև նշել է, որ Վաշինգտոնը շարունակում է հետևել Իրանի գործողություններին և պատրաստ է անհրաժեշտության դեպքում նոր քայլեր ձեռնարկել։
Միաժամանակ նա չի բացառել Իրանի հետ համաձայնության հասնելու հնարավորությունը՝ ընդգծելով, որ իր առաջնահերթությունը Թեհրանին միջուկային զենք ձեռք բերելու հնարավորությունից զրկելն է։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը