Լոնդոնը զգուշացրել է Կիևի մատակարարներին դիվերսիաների վտանգի մասին
Աշխարհ
Մեծ Բրիտանիայի անվտանգության ծառայության կազմում գործող պաշտպանական անվտանգության մարմինը և պաշտպանության նախարարությունը համատեղ զգուշացում են տարածել Ուկրաինայի զինված ուժերին աջակցող ընկերությունների համար։ Բրիտանական կողմի գնահատմամբ՝ Ռուսաստանն ակտիվացրել է եվրոպական պաշտպանական ձեռնարկությունների դեմ դիվերսիաների փորձերը։
Զգուշացումը վերաբերում է նաև գնումներով և մատակարարումներով զբաղվող բրիտանական ընկերություններին։ Նրանց առաջարկվել է վերանայել անվտանգության միջոցները և աշխատակիցներին տեղեկացնել, թե ում դիմել կասկածելի միջադեպի դեպքում։
Նոյեմբերի 25-ի առավոտյան հրապարակված արձագանքում Լոնդոնում Ռուսաստանի դեսպանությունը հերքել է բրիտանական պնդումները։ Դեսպանության հայտարարության համաձայն՝ Մոսկվան Միացյալ Թագավորության վրա հարձակվելու ծրագրեր կամ մտադրություն չունի։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը