«Տելեգրամ»-ում կրկին բացվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունով կեղծ օգտահաշիվ․ խոսնակ
Հասարակություն
Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մելանյա Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
««Տելեգրամ»-ում կրկին բացվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունով կեղծ օգտահաշիվ։
Նշված օգտահաշվից կարող են ուղարկվել հաղորդագրություններ՝ տարբեր տեղեկություններ ստանալու կամ որոշակի գործողություններ կատարելու պահանջներով։
Խնդրում ենք լինել առավել զգոն և պահպանել անվտանգության հետևյալ կանոնները.
Չպատասխանել նման օգտահաշիվներից ստացված հաղորդագրություններին։
Չտրամադրել անձնական կամ ծառայողական որևէ տեղեկություն, այդ թվում՝ գաղտնաբառեր, հաստատման կոդեր, բանկային տվյալներ և այլն։
Չկատարել դրամական փոխանցումներ կամ այլ գործողություններ՝ նման պահանջների հիման վրա։
Անհրաժեշտության դեպքում արգելափակել տվյալ օգտահաշիվը (Block) և հաղորդել դրա մասին՝ որպես խարդախություն կամ սպամ (Report)»,- գրել է նա։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը