Թրամփի խոսքով՝ Իրանի դեմ պատերազմի համար գումար կա մինչև հունվարի վերջ
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի դեմ ռազմական գործողությունների համար հատկացված գումարը կբավարարի մոտավորապես մինչև հունվարի վերջ։ Նոյեմբերի 24-ին «Նյու Յորք փոստին» տված հարցազրույցում նա ընդունել է, որ Կոնգրեսի նոր կազմը կարող է սահմանափակել ռազմական գործողությունները շարունակելու իր հնարավորությունները։
Միջանկյալ ընտրություններից հետո հունվարին Կոնգրեսի վերահսկողությունն անցնելու է դեմոկրատներին։ Թրամփը քննադատել է այն օրենսդիրներին, որոնք ուզում են դադարեցնել պատերազմի ֆինանսավորումը։ Նրա գնահատմամբ՝ այդ քայլը վտանգի տակ կդնի արդեն ձեռք բերված ռազմական արդյունքները։
Հարցազրույցում Թրամփին հարցրել են նաև՝ արդյոք նա կիսում է Իրանի իշխանությունը փոխելու Իսրայելի նպատակը։ Նախագահը նման ելքը հնարավոր է համարել, իսկ Վաշինգտոնի նպատակը ձևակերպել է այսպես՝ թույլ չտալ, որ Իրանը միջուկային զենք ունենա։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը