Առաջին պակիստանցին ուղեծրում է․ չինական տիեզերանավը միացել է «Տյանգուն» կայանին
Աշխարհ
Չինական «Շենչժոու-24» տիեզերանավը նոյեմբերի 25-ին՝ Երևանի ժամանակով 07։56-ին, միացել է «Տյանգուն» ուղեծրային կայանին։ Անձնակազմում է 40-ամյա օդաչու Մուհամադ Զիշան Ալին՝ Պակիստանի առաջին քաղաքացին, որը հասել է Երկրի ուղեծիր։
Տիեզերանավն արձակվել է Չինաստանի հյուսիս-արևմուտքում գտնվող Ցզյուցյուան տիեզերակայանից։ Թռիչքից շուրջ երեքուկես ժամ անց այն ինքնաշխատ ռեժիմով միացել է կայանի հիմնական մոդուլին։ Անձնակազմի մյուս երկու անդամները Չինաստանից են՝ հրամանատար Տան Հունբոն և ինժեներ Ու Ին։
Ալին թռիչքին պատրաստվել է Պեկինում՝ յոթ ամիս։ Նախատեսվում է, որ նա կայանում կաշխատի հինգից տասը օր։ Մինչ այս առաքելությունը «Տյանգուն» էին այցելել միայն Չինաստանի տիեզերագնացները։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը