Թրամփն ու Ռյուտեն այսօր կհանդիպեն Ֆլորիդայում
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նոյեմբերի 25-ին Ֆլորիդայի իր «Մար-ա-Լագո» նստավայրում կընդունի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեին։ Սպիտակ տան փոխանցմամբ՝ հանդիպումը նախատեսված է օրվա երկրորդ կեսին՝ Փալմ Բիչի տեղական ժամանակով։
Հանդիպումից մեկ շաբաթ առաջ Թրամփն Ասիայում բանակցել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ։ Պուտինի հետ հանդիպումը քննադատության էր արժանացել եվրոպացի մի շարք դաշնակիցների կողմից։ Ռյուտեն, մեկնաբանելով այդ շփումները, ասել է, որ խոշոր միջուկային տերությունների ղեկավարների հանդիպումները բնական է համարում։
Ռյուտեի այցը տեղի է ունենում այն պահին, երբ եվրոպական երկրները ձգտում են մասնակցել Ուկրաինայում պատերազմն ավարտելու շուրջ ԱՄՆ-ի աջակցությամբ ընթացող բանակցություններին։ ՆԱՏՕ-ի հաղորդմամբ՝ գլխավոր քարտուղարը Ֆլորիդայում կհանդիպի նաև ամերիկյան վարչակազմի այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը