Թրամփը քննադատել է Կալիֆոռնիայի նահանգապետին՝ ավելի քան 500 մարդասպանի մահապատժի դատավճիռները մեղմելու որոշման համար
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոշտ քննադատության է ենթարկել Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմին՝ նահանգի մահապատժի դատապարտված բոլոր 548 բանտարկյալների պատիժները ցմահ ազատազրկմամբ փոխարինելու որոշման համար։
Նոյեմբերի 23-ին ԱՄՆ արդարադատության նախարարությունում ունեցած ելույթի ժամանակ Թրամփը Նյուսոմի որոշումն անվանել է արդարադատության և հասարակական անվտանգության դեմ ուղղված քայլ։ Միջոցառմանը ներկա են եղել սպանված մարդկանց հարազատներ, իրավապահ մարմինների ներկայացուցիչներ և գլխավոր դատախազ Թոդ Բլանշը։
Թրամփը հայտարարել է, որ մտադիր է պայքարել որոշումը չեղարկելու համար՝ նշելով, որ հարցը հասցնելու է մինչև վերջ։ Նա նաև քննադատել է նահանգապետին՝ պնդելով, որ վերջինս հանցագործների շահերը վեր է դասել զոհերի ընտանիքների իրավունքներից։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը