ԱՄՆ-ի անդամավճարն ուշացել է․ յոթ սենատոր Ռուբիոյից պարզաբանում են պահանջում
Աշխարհ
Ամերիկացի յոթ սենատորներ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին կոչ են արել անհապաղ մարել Քիմիական զենքի արգելման կազմակերպության հանդեպ ԱՄՆ-ի պարտքը։ Նոյեմբերի 24-ի նամակը նախաձեռնել են Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամներ Թիմ Քեյնը և Ջեֆ Մերքլին։
Սենատորների վկայակոչած տվյալներով՝ Վաշինգտոնը վճարել է 2026 թվականի համար իրեն բաժին ընկնող անդամավճարի միայն մոտ 20 տոկոսը։ Նրանք Պետդեպարտամենտից պահանջել են պարզաբանել՝ որքան գումար է հատկացվել, որքանն է փաստացի փոխանցվել, և ինչու է մնացած մասի վճարումն ուշանում։
Նամակում սենատորներն առանձնացրել են Սիրիայի օրինակը։ Կազմակերպությունն օգնում է հայտնաբերել և ոչնչացնել Ասադի իշխանության տարիներից մնացած քիմիական զենքը, իսկ դրա ղեկավարությունը զգուշացրել է, որ միջոցների պակասի պատճառով կարող է կրճատել տեղում աշխատանքը։ Սենատորները Ռուբիոյից խնդրել են նաև վճարումների ժամանակացույց։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը