Ռուբիոն և Սաուդյան Արաբիայի արտգործնախարարը քննարկել են «Հեզբոլլահի» զինաթափումը
Քաղաքական
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Սաուդյան Արաբիայի արտգործնախարար, արքայազն Ֆեյսալ բին Ֆարհանը նոյեմբերի 24-ի հեռախոսազրույցում քննարկել են Լիբանանում «Հեզբոլլահի» զինաթափման հարցը։ ԱՄՆ Պետդեպարտամենտի հաղորդմամբ՝ նախարարներն ընդգծել են այդ ուղղությամբ եռակողմ ձևաչափով աշխատանքը շարունակելու կարևորությունը։
Ռուբիոն դատապարտել է Իրանի աջակցությունը վայելող եմենական հութիների հարձակումները Սաուդյան Արաբիայի քաղաքացիական և էներգետիկ ենթակառուցվածքների վրա։ Երկու նախարարներն ընդգծել են Հորմուզի և Բաբ էլ Մանդեբի նեղուցներով ազատ նավարկությունն ապահովելու անհրաժեշտությունը։
Հեռախոսազրույցի մյուս թեման Սուդանի պատերազմն էր։ Ռուբիոն կարևորել է մարդասիրական հրադադարի հաստատումը և նշել, որ երկարաժամկետ կարգավորումը պետք է ներառի անցում քաղաքացիական կառավարման։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը