ԱՄՆ-ում ինքնաթիռի կործանման հետևանքով վեց մարդ է անհետ կորել
Աշխարհ
ԱՄՆ Միսիսիպի նահանգի ափերի մոտ փոքր ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվել է վեց մարդ, այդ թվում՝ 8 և 10 տարեկան երկու երեխա։ Ողբերգական միջադեպը տեղի է ունեցել նոյեմբերի 24-ին՝ Հորն կղզու մերձակայքում՝ Մեքսիկական ծոցում։
ԱՄՆ առափնյա պահպանության ծառայության տվյալներով՝ Cessna 210 ինքնաթիռում եղել է չորս մեծահասակ և երկու երեխա։ Ինքնաթիռը թռչում էր Նոր Օռլեանից դեպի Ֆլորիդայի Ֆորտ Մայերս քաղաք, երբ կորցրել է կապը օդային երթևեկության կառավարման կենտրոնի հետ։
Սկզբում հայտարարվել էր վեց ուղևորների անհետ կորելու մասին։ Փրկարարները հայտնաբերել էին ինքնաթիռի խցիկը, փրկարարական բաճկոններ և լաստանավ։ Մոտ չորս ժամ տևած որոնումներից հետո ջրասուզակները ինքնաթիռի բեկորների ներսում հայտնաբերել են բոլոր վեց զոհերի մարմինները։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը