ԵՄ նոր բյուջե․ Մերցի կառավարությունը պահանջում է պահպանել Գերմանիայի զեղչը
Համաշխարհային Մամուլ
Գերմանիայի կառավարությունը պահանջում է, որ Եվրամիության հաջորդ յոթնամյա բյուջեում պահպանվի Բեռլինի վճարումների զեղչը։ Նոյեմբերի 24-ին գերմանացի պաշտոնյաներից մեկը «Ռոյթերսին» ասել է, որ այդ զեղչը 2028–2034 թվականների բյուջեին Գերմանիայի համաձայնությունը ստանալու նախապայման է։
Գործող բյուջեով զեղչը տարեկան 3,6 միլիարդ եվրո է։ Նույնիսկ այդ պայմաններում Գերմանիան մնում է ԵՄ բյուջեի ամենախոշոր զուտ վճարողը։ Գերմանիայի տնտեսական ինստիտուտի հաշվարկով՝ 2025 թվականին երկիրը միության բյուջե է վճարել 14,9 միլիարդ եվրոյով ավելի, քան ստացել է։
Կանցլեր Ֆրիդրիխ Մերցը ցանկանում է նոր բյուջեում ամրագրել նաև Ուկրաինային տրամադրվելիք բազմամյա աջակցությունը՝ բոլոր 27 անդամ պետությունների մասնակցությամբ։ Մերցի նշած մյուս առաջնահերթություններն են Եվրոպայի պաշտպանունակության ամրապնդումն ու տնտեսության մրցունակության բարձրացումը։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը