Մերցի աշխատանքից դժգոհ է Գերմանիայում հարցվածների 88 տոկոսը
Հասարակություն
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի աշխատանքից դժգոհ է հարցվածների 88 տոկոսը, իսկ գոհ՝ 11 տոկոսը։ «Ֆորսա» ինստիտուտի՝ նոյեմբերի 24-ին հրապարակված հարցման համաձայն՝ նախորդ շաբաթվա համեմատ դժգոհների բաժինն աճել է երկու տոկոսային կետով։
Կանցլերի գլխավորած պահպանողական դաշինքի համակիրների շրջանում էլ դժգոհներն ավելի շատ են։ Քրիստոնեադեմոկրատական և Քրիստոնեասոցիալական միությունների կողմնակիցների 60 տոկոսը բացասական է գնահատել Մերցի աշխատանքը, իսկ 39 տոկոսը՝ դրական։
Հարցումն անցկացվել է նոյեմբերի 17–23-ը՝ RTL և ntv հեռուստաալիքների պատվերով։ Մասնակցել է 2 500 մարդ։ Հետազոտության հեղինակների նշած վիճակագրական սխալի սահմանը ±2,5 տոկոսային կետ է։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը