Չեռնոգորիան նախատեսում է էլեկտրոնային վիզաների համակարգը գործարկել 2027 թվականի մայիսին
Աշխարհ
Չեռնոգորիան նախատեսում է 2027 թվականի մայիսից ներդնել էլեկտրոնային վիզաների՝ e-Visa համակարգը, որը կհեշտացնի օտարերկրյա քաղաքացիների համար երկիր մուտքի վիզա ստանալու ընթացակարգը։ Նոր համակարգը նախատեսվում է գործարկել մինչև ամառային զբոսաշրջային սեզոնի մեկնարկը։
Այս մասին հայտարարել է Չեռնոգորիայի արտաքին գործերի նախարարության հյուպատոսական հարցերով գլխավոր տնօրինության ղեկավար Իվանա Ջուկանովիչը՝ Բեչիչիում կայացած միգրացիոն քաղաքականությանը նվիրված քննարկման ժամանակ։ Նրա խոսքով՝ էլեկտրոնային վիզաների հարթակը մշակվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (UNDP) աջակցությամբ։
Նոր համակարգի նպատակն է հնարավորություն տալ օտարերկրյա քաղաքացիներին վիզայի դիմումները ներկայացնել առցանց՝ կրճատելով փաստաթղթերի ներկայացման և դրանց մշակման համար անհրաժեշտ ժամանակը։ Նախատեսվում է նաև արդիականացնել երկրի վիզային տեղեկատվական համակարգը, որը պետք է պատրաստ լինի մինչև հաջորդ զբոսաշրջային սեզոնի մեկնարկը։
Ջուկանովիչի խոսքով՝ համակարգի արդիականացումը պետք է ուղեկցվի նաև հյուպատոսական ծառայությունների, դիվանագիտական ներկայացուցչությունների և համապատասխան պետական կառույցների տեխնիկական ու մարդկային ռեսուրսների զարգացմամբ։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը