Վաշինգտոնը հրաժարվում է Ռուսաստանին տնտեսական գործարքներով խաղաղության համոզելու ծրագրից
Քաղաքական
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը հրաժարվել է Ռուսաստանի հետ տնտեսական գործարքների միջոցով Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու գաղափարից։ Մոսկվան բավարար հետաքրքրություն չի ցուցաբերել էներգետիկայի և ավիացիայի ոլորտներում առաջարկված համագործակցության նկատմամբ։
Միացյալ Նահանգների նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը և բանակցություններում ներգրավված Ջարեդ Քուշները եվրոպացի պաշտոնյաներին հայտնել են ռազմավարության փոփոխության մասին։ Նախկինում քննարկվել էին ռուսական նավթային նախագծերում, տիտանի արտադրության և «Հյուսիսային հոսք» գազատարներում ամերիկյան ներդրումների հնարավորությունները։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը