Հորմուզի նեղուցում երկու լցանավ է պայթել ականների վրա
Աշխարհ
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերի հայտարարության համաձայն՝ նոյեմբերի 25-ի վաղ առավոտյան Հորմուզի նեղուցով անցնելու փորձ կատարող երկու նավթատար լցանավ պայթել է ծովային ականների վրա։ Պայթյուններից հետո երկու նավերում էլ հրդեհներ են բռնկվել։
Իրանական կողմի պնդմամբ՝ նավերը փորձել են անցնել չարտոնված երթուղով՝ առանց Իրանի զինված ուժերի հետ համաձայնեցնելու իրենց տեղաշարժը։ ԻՀՊԿ-ն նաև հայտարարել է, որ նավերը փորձել են աննկատ անցնել նեղուցով՝ խախտելով նավագնացության սահմանված կանոնները։
Իրանի ռազմածովային ուժերը նախազգուշացրել են առևտրային նավերի սեփականատերերին՝ չօգտագործել չարտոնված երթուղիներ, չանջատել նույնականացման և նավիգացիոն համակարգերը և նախապես համաձայնեցնել անցումը իրանական իշխանությունների հետ։
Հաղորդագրություններում չեն նշվել լցանավերի անունները, դրոշները, անձնակազմերի վիճակը կամ նավերին հասցված վնասների չափը։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը