Դավիթ Տոնոյանին նոր մեղադրանք է առաջադրվել. ո՞վ է գործը քննող դատավորը
Իրավունք
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին նոր մեղադրանք է առաջադրվել՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար, ինչն անզգուշությամբ ծանր հետևանքներ է առաջացրել։
«Դատալեքս» համակարգի տվյալներով՝ նրան օժանդակելու և պետությանն էական վնաս պատճառելու մեղադրանք է առաջադրվել նաև ՊՆ նյութատեխնիկական ապահովման գլխավոր վարչության նախկին պետ Նորայր Յոլչյանին։
Երկուսի նկատմամբ էլ խափանման միջոց են ընտրվել բացակայելու արգելքն ու գրավը։
Գործը դատարան է մտել նոյեմբերի 24-ին և մակագրվել Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Արամ Գրիգորյանին։
Վերջինիս վարույթում է նաև Սերժ Սարգսյանի գործը, նա արդարացման վերդիկտ է կայացրել Գագիկ Ծառուկյանի գործով, ինչպես նաև կալանավորել էր նոյեմբերի 10-ին բանտում մահացած «Ուժեղ Հայաստան» կուսակցության Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանին։
Հիշեցնենք, որ Դավիթ Տոնոյանը 2022 թվականից անցնում է մեկ այլ քրեական վարույթով։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը