Մադյարը հանդիպել է Զելենսկու հետ՝ նոր զարկ տալով երկկողմ հարաբերություններին
Աշխարհ
Հունգարիայի վարչապետ Պետեր Մադյարը նոյեմբերի 24-ին Ուկրաինայի Անդրկարպատյան մարզում հանդիպել է նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ։ Սա երկու երկրների ղեկավարների առաջին պաշտոնական երկկողմ հանդիպումն էր Մադյարի՝ մայիսին վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո։ Կողմերը հայտարարել են, որ ցանկանում են վերականգնել վստահությունը և նոր փուլ սկսել տարիներ շարունակ լարված հարաբերություններից հետո։
Զելենսկին հանդիպումը որակել է բովանդակալից՝ նշելով, որ քննարկվել են էներգետիկ համագործակցությունը, երկկողմ առևտուրը, հումանիտար աջակցությունն ու ենթակառուցվածքները։ Մասնավորապես, քննարկվել են Ուկրաինային դիզելային վառելիքի մատակարարումների ավելացումը, ուկրաինական գազապահեստարաններից հունգարական ընկերությունների ավելի լայն օգտվելու հնարավորությունը, սահմանային անցակետերի վերակառուցումն ու նորերի բացումը, ինչպես նաև երկու երկրների միջև ուղիղ երկաթուղային երթուղիների զարգացումը։
Մադյարը հայտարարել է, որ Հունգարիան Ուկրաինային կտրամադրի 1 միլիարդ գրիվնայի՝ շուրջ 22 միլիոն դոլարի հումանիտար օգնություն։ Փաթեթը ներառում է դեղորայք, էլեկտրական գեներատորներ և այլ անհրաժեշտ միջոցներ։ Նա նաև դատապարտել է Ռուսաստանի հարձակումներն ու հայտարարել, որ հունգար ժողովուրդը համերաշխ է Ուկրաինայի հետ։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը