Փհենյանը փակում է Հյուսիսային Կորեայում Շվեյցարիայի ներկայացուցչությունը
Աշխարհ
Հյուսիսային Կորեան պահանջել է փակել Փհենյանում Շվեյցարիայի նորաբաց դիվանագիտական ներկայացուցչությունը և դրա ղեկավար Սիլվեն Աստիեին հայտարարել է անցանկալի անձ՝ պարտավորեցնելով նրան 48 ժամվա ընթացքում լքել երկիրը։ Այս մասին նոյեմբերի 25-ին հայտնել է Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը (KCNA)։
Փհենյանի այս քայլը պատասխան է Շվեյցարիայի՝ նոյեմբերի 4-ին Սոնգդովոնի միջազգային մանկական ճամբարի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու որոշմանը։ Բեռնի պնդմամբ՝ ճամբարը մասնակցել է Ռուսաստանի կողմից օկուպացված ուկրաինական տարածքներից երեխաների տեղափոխմանը և նրանց գաղափարական վերադաստիարակմանը։
Հյուսիսային Կորեայի ԱԳՆ եվրոպական վարչության ղեկավար Պակ Հյոն Սուն կանչել է շվեյցարացի դիվանագետին և նրան հանձնել ներկայացուցչությունը փակելու պահանջով հուշագիրը։ Փհենյանը Շվեյցարիայի պատժամիջոցները որակել է որպես թշնամական գործողություն և երկրի ինքնիշխանության խախտում։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը