Թրամփը ծիծաղել է Զելենսկու հայտարարության վրա, թե ԱՄՆ-ն ցանկանում է մինչև հունվար հասնել ՌԴ-ի և Ուկրաինայի միջև խաղաղության համաձայնության
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ժպիտով և ծիծաղով է արձագանքել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հայտարարությանը, թե ամերիկացի բանագնացներ Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները ձգտում են մինչև 2027 թվականի հունվար հասնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության համաձայնության։
Նոյեմբերի 24-ին The New York Post-ին տված հարցազրույցում լրագրողները Թրամփին հարցրել են Զելենսկու հայտարարության մասին։ ԱՄՆ նախագահը ժպտացել է, նայել իր կողքին գտնվող օգնականին և հարցրել․ «Ո՞վ է դա ասել։ Նա ի՞նչ է ուզում, որ ես անեմ»։
Թրամփը շեշտել է, որ ինքը որևէ վերջնաժամկետ չի սահմանել պատերազմի ավարտի համար։ Նրա խոսքով՝ ցանկանում է հնարավորինս շուտ հասնել հակամարտության դադարեցմանը, սակայն դրա համար անհրաժեշտ է երկու կողմերի համաձայնությունը։
«Ես ժամկետներով սահմանափակված չեմ։ Պարզապես ուզում եմ, որ պատերազմն ավարտվի։ Ուրախ կլինեի, եթե դա տեղի ունենար նույնիսկ այսօր, բայց տանգո պարելու համար երկու կողմ է պետք»,– հայտարարել է ԱՄՆ նախագահը։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը